Մարզային

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում հունվարի 3-ին տեղացած թույլ ձյունն էապես չի խոչընդոտել միջպետական, հանրապետական , մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների անցանելիությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, մարզի ճանապարհներին նախորդ գիշերվա ընթացքում ձնածածկույթ չի առաջացել։ Որոշ տեղերում առաջացել է մերկասառույց, որը մշակվել է ճանապարհաշինարարների կողմից։

Հունվարի 3-ի կեսօրվա դրությամբ բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում