Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
1 րոպեի ընթերցում
![Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072138.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Նշվում է, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն: