Հասարակական

Գնել Սանոսյանը ներկայացրել է 2022-ի իր տեսլականը ՝ սահմանելով նոր նշաձող

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը ներկայացրել է 2022-ի իր տեսլականը ՝ սահմանելով նոր նշաձող

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմի և ենթակա մարմինների ղեկավարների հետ ամփոփել է 2021 թվականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավրման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարն ըստ ոլորտների առանձնացրել է կատարված աշխատանքը՝ մատնանշելով գրանցված արդյունքներն ու թերությունները։

Սանոսյանն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտները շատ են, պահանջվող աշխատանքի ծավալը մեծ է և աշխատակիցները պետք է պատասխանատու և բծախնդիր կերպով մոտենան իրենց աշխատանքին։ Նա ներկայացրել է 2022-ի իր տեսլականը, սահմանել նոր նշաձող և հույս հայտնել, որ 2022-ի ավարտին համատեղ կարձանագրվի, որ այդ նշաձողը հաղթահարված է։

Նախարար Սանոսյանը ՏԿԵ նախարարության մեդալներով է պարգևատրել մի շարք աշխատակիցների։ Նախարարության մի շարք աշխատակիցներ խրախուսվել են շնորհակալագրերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում