Հայաստանում բժշկական տուրիզմը զարգացնելու նոր միտումներ կան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական գիտությունների դոկտոր, AIP Tech-ի համահիմնադիր Մարինա Աղայանը իր թիմով անվճար իմպլանտներ է պատրաստում վիրավոր զինվորների համար և ոչ միայն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց նպատակն է Հայաստանում զարգացնել բժշկական տուրիզմը:

Աղայանը վստահեցնում է, որ արդեն կան մարդիկ, ովքեր բուժվելու նպատակով Հայաստան են գալիս, բայց կարծում է, որ բժշկական տուրիզմը զարգացնելու համար դեռ շատ անելիքներ ունեն։ Աղայանը նաև պետության աջակցությունն է կարևոր համարում։

«Մենք պետք է մասնակցենք միջազգային գիտաժողովների, էքսպոների, որպեսզի ցույց տանք՝ ինչ ունենք Հայաստանում։ 3-4 շաբաթից մասնակցելու ենք Դուբայում կայանալիք էքսպոյին։ Աշխարհից 5000 ընկերություն այնտեղ ունեն իրենց տաղավարները, այնտեղ ներկայացնելու ենք մեր պրոդուկտը, և թե ինչ ենք մենք կարողանում ստեղծել»,- նշում է Աղայանը։

Աղայանը վստահեցնում է, որ ներդրումներն օգտագործում են թիմն ընդլայնելու և մարքեթինգային գործիքների վրա։ Պատրաստվում են առաջիկա էքսպոյին ոչ միայն իրենց, այլև մնացած ընկերությունների պրոդուկտները ևս ներկայացնել։ Աղայանը լիահույս է, ներդրված ջանքերը և արդեն իսկ ստացած արդյունքները կարդարացնեն իրենց։

Հայերեն Русский

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին․ Մեհդի Սոբհանի

Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 և Mirage 2000 կործանիչներ

Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները հեռու պահել ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից. ՀՀ-ում Իրանի դեսպան

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին զրկել է հավատարմագրումից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել՝ մերժելով «էթնիկ զտումները»

Փետրվարի 7-ի միջոցառումների անոնս

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի. Մեհդի Սոբհանի