Հասարակական

Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 41 տոկոսը կազմում են տղամարդիկ, 59 տոկոսը՝ կանայք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են, 43 տոկոսը՝ կանայք:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում վերջին 2 շաբաթվա ընթացում կորոնավիրուսի դեպքերի նվազում է արձանագրվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ անչափահասների շրջանում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում