Հասարակական

Անցկացվել է «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողով

2 րոպեի ընթերցում

Անցկացվել է «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնը դեկտեմբերի 24-ին կազմակերպել է գիտաժողով՝ «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուները, հրավիրյալ մասնագետներ:

«Բանախոսները ներկայացրել են գիտաժողովի թեմատիկ հարցերը, ծավալվել է մասնագիտական քննարկում ռազմական դիվանագիտության վարման խնդիրների և հնարավորությունների, հայ ռազմական դիվանագիտության իրականացման պատմաքաղաքական փորձի, ռազմական դիվանագիտության իրականացման իրավաքաղաքական կարգավորումների, ՀՀ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության, Թուրքիա-Ադրբեջան ռազմական դիվանագիտության վարման առանձնահատկությունների և հարակից հիմնախնդիրների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում