Հասարակական

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստանյութերից ամենամեծ սպառումն ունի Sinopharm-ը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստանյութերից ամենամեծ սպառումն ունի Sinopharm-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ամենից շատ սպառվում է չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ավելի շատ ո՞ր պատվաստանյութով են պատվաստվում:

Պետությունը պատվաստանյութերը բերում է փոքր-փոքր չափաբաժիններով՝ պիտանելիության ժամկետի հետ կապված: Սահակյանը նշեց, որ նախարարությունը մշտապես մոնիթորինգ է անում՝ հասկանալու, թե որն է ավելի շուտ սպառվում. այս պահի դրությամբ՝ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութն է:

««Sinopharm-ը Հայաստանում 3-ից 4 անգամ ավելի մեծ սպառում ունի, քան մյուս պատվաստանյութերը»,-ասաց Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում