Պաշտոնական

Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական պատերազմ չի եղել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին

4 րոպեի ընթերցում

Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական պատերազմ չի եղել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հայերեն թարգմանությամբ հրապարակված է հարցազրույցի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հատվածը: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ստորև:

- Ադրբեջանի մասին մի քանի հարց ունեմ, սակայն կա մեկ այլ հարց՝ ընկալումների և իրականության մասին: Հնարավոր է դրա մասին մարդիկ այդքան էլ շատ չեն խոսում այստեղ, սակայն Մերձավոր Արևելքում կա ընկալում, որը, հնարավոր է, տարածվում է թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից, որ սա կրոնական պատերազմ է:

- Դա երբեք կրոնական պատերազմ չի եղել: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ: Ադրբեջանական կողմը երբեմն սիրում է օգտագործել այդ խոսույթը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու ակնկալիքով: Իսկ օրինակ, Հայաստանը երբեք չի փորձել նման կերպ քրիստոնյա աշխարհից աջակցություն ստանալ, քանի որ հակամարտությունը քրիստոնեական կամ կրոնական բնույթ չի կրել:

- Սակայն, կարծեք, Ղարաբաղը միջազգայնորեն համարվում է Ադրբեջանինը: OIC (Իսլամական համագործակցության կազմակերպություն), Ծոցի տարածաշրջանը, բոլորը շահագրգռված են խաղաղություն հաստատմամբ: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք GCC-ից (Ծոցի համագործակցության խորհուրդ) կամ OIC-ից, ինչպե՞ս կարող են նրանք աջակցել այս հակամարտության լուծմանը:

- Մեր բոլոր բարեկամներից՝ լինի դա Ծոցում, Մերձավոր Արևելքում կամ Եվրոպայում, ակնկալում եմ նրանց աջակցությունը հակամարտությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու համար:

-Ինչպիսի՞ տրամաբանական հանգուցալուծում ենք տեսնում:

- Ինչպես նշեցի, 26 տարի առաջ հայկական կողմը հաղթանակած էր, սակայն ինչ-որ առումով չկարողացանք հաղթողի մեր դիրքը օգտագործել վերջնական խաղաղություն հաստատելու համար: Իհարկե, պետք է հաշվի առնվեն այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, այդ մարդիկ այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Պատերազմի ավարտին դեռևս շատ զգացմունքներ, վերքեր, չլուծված հարցեր կան՝ կապված սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև՝ այլ հարցերի հետ, որոնց թվում իհարկե՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ապագայի մասով: Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված մի կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահող երկրներով: Կարծում եմ, որ պետք է կրկին վերադառնալ բանակցային սեղանին: Նոր իրականությունն այն է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, քանի որ վերջինս բերեց հրադադար և աջակցում է թե Հայաստանին և թե Ադրբեջանին սահմանագծման, սահմանազատման և այլ խնդիրների լուծման մասով: Ռուսաստանի խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում են: Չեմ կարող պնդել, որ այս հարցը վերջնական լուծում է ստացել: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի վերջնական լուծումը: Կարծում եմ, որ ցանկացած որոշում, որը կլինի վերջնական, պետք է լինի տրամաբանական: Լուծում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Ցանկացած լուծում, որ պարտադրված է, չի կարող երկար տևել:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում