Հանձնակատարի գրասենյակը վերհանում է սփյուռքի ներուժը. Սինանյանը մանրամասներ հայտնեց ծրագրերից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը «Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակում ստեղծվել է տվյալների մուտքագրման փակ բազա՝ վերահանելու սփյուռքի ներուժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ամփոփիչ ասուլիսում` մանրամասներ ներկայացնելով գրասենյակի ծրագրերից:

«Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է տվյալների մուտքագրման փակ, անընդհատ թարմացվող և բազմաֆունկցիոնալ բազա: Ծրագրի նպատակն է ստեղծել սփյուռքի մարդկային ներուժի տվյալների մի համապարփակ բազա, որտեղ կարտացոլվեն այն սփյուռքահայերի ամբողջական տվյալները, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը: Երկար տարիներ անպատասխան մնացած այն հարցին, թե որն է սփյուռքի իրական ներուժը, մենք այս ծրագրի միջոցով պատասխանում ենք, վերահանում ենք այդ ներուժն ու հստակ պատկերացում կազմում»,-ասաց Սինանյանը:

Անդադառնալով ՀՀ կառավարության սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 թվականի ծրագրին՝ նա նիշեցրեց, որ ծրագրի շրջանակներում ժամանած 50 մասնագետներից կեսից ավելին հայրենադարձվել է, իսկ 14-ը՝ մշտական աշխատանքի անցել պետական համակարգում՝ զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոններ, ինչպիսին են Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի, «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի ղեկավար պաշտոնները: Մասնակիցներից մեկն էլ տեղափոխվել է Արցախ և հիմնվել Hub Artsakh կազմակերպությունը:

«իԳործ» 2021-ի շրջանակում ևս 50 մասնագետներ՝ 14 երկրներից, արդեն իսկ Հայաստան են ժամանել և աշխատանքի անցել 26 պետական մարմիններում: Այս տարի գերատեսչությունների ցանկն ընդլայնվել է, մասնագետներ կան՝ Գիտության կոմիտեում, Ֆինանսների նախարարությունում, ՍԴ-ում, նախագահի աշխատակազմում, Արցախի պետական նախարարի աշխատակազմում և այլուր: Մասնագետների միջին տարիքը 33 է»,-ասաց Սինանյանը:

«Քայլ դեպի տուն» ծրագրին, որն անցկացվել էր հունիսի 21-ից օգոստոսի 14-ը, մասնակցել էին 24 երկրներից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ և երիտասարդներ՝ 13-18 տարեկան: Ծրագիրն ունի ուսումնաճանաչողական և կրթամշակութային ուղղվածություն, և ամբողջ կրթական բաղադրիչն իրականացվել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից: Մասնակիցների համար կազմակերպվել են պատմաճանաչողական, հայոց լեզվի, արևմտահայերեն և արևելահայերեն, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ՝ Հայաստանի պատմամշակութային վայրեր և կրթական կենտրոններ:

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres