Վրաստանում մահացության մակարդակը մնում Է բարձր. 68 մահ՝ մեկ օրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 2164 նոր դեպք, մահացել Է 68 հիվանդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 918 հազար 641 դեպք, 13 հազար 289 մարդ դարձել Է COVID-19-ի զոհ: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 3767 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 873 հազար 178 հիվանդ:

Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել Է ախտահարման 1074 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 32 հազար 148-ի, նրանցից 5327-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1336-ի վիճակը ծանր Է, նրանցից 309 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1009 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 25 հազար 812 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 34 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 33 հազար 993 հոգի:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 43 հազար 437 թեստ. 25 հազար 20-ը՝ հակագենի, 18 հազար 417-ը՝ ՊՇՌ-թեստ: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), դեկտեմբերի 22-ի տվյալներով, կազմում Է 4,98 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 6,43 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 5,94 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել