Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին կատարած աշխատանքի համար

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին կատարած աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի և ծառայության համար։

«Անշուշտ, երեք տարիների ընթացքում բազմաթիվ գործեր են արվել ի նպաստ քաղաքի, բազմաթիվ կարևոր արդյունքներ են գրանցվել, մի քանի կարևոր հիմնարկներ են ստեղծվել Ձեր ղեկավարման տարիներին, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ներկայացնելով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, ասաց Արմեն Գալջյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ նախընտրական խոստումները ինչ-որ չափով իրականացել են և վստահեցրեց, որ առաջիկա երկու տարիներին կշարունակեն իրականանալ։

Արտահերթ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու հարցերը,որը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախաձեռնությանը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Ավագանիները գաղտնի քվեարկությամբ որոշելու են քաղաքապետին անվստահություն հայտնելուև նոր քաղաքապետ ընտրելուհարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում