Տաքսիստը ձերբակալվել է ուղևորի նկատմամբ ավազակային հարձակման կասկածանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր «ՎԱԶ 21104» մակնիշի` որպես տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով, Սևան քաղաքի տարածքում առկա գազալցակայանում հանդիպել է Վարդենիս քաղաքի 44-ամյա բնակիչին և, տեղեկանալով Վարդենիս մեկնելու վերջինիս ցանկության մասին, առաջարկել է 5000 ՀՀ դրամի դիմաց նրան տեղափոխել: «Ճանապարհին մտնել են Սևան քաղաքի հարակից տարածքում գտնվող ռեստորան, որտեղ 44-ամյա տղամարդը 15000 ՀՀ դրամ գումար է տվել վարորդին՝ տաքսի ծառայության մատուցման և սննդի համար։ Ժամը 15։30-ի սահմաններում, հասնելով Դրախտիկ գյուղին հարակից տարածք, նշված տաքսու վարորդը հարձակում է գործել 44-ամյա տղամարդու վրա, վերջինիս մեքենայից քաշելով գցել է գետնին, հարվածներ հասցրել որովայնին և որպես զենք օգտագործվող առարկան կոկորդին սեղմելով՝ պահանջել գումար և վերցնելով տղամարդու դրամապանակում առկա ամբողջ գումարը՝ դիմել է փախուստի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյուքնում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 51-ամյա տաքսու վարորդը: Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մեքսիկան ազգային գվարդիայի առաջին ստորաբաժանումն ուղարկել է ԱՄՆ-ի հետ սահման

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը

Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը

Իրանի համար ընդունելի չէ միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհ

ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգիա

ՀՀ ՄՊՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների հանդիպմանը

Իրանը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար․ դեսպան Սոբհանի

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը