Հասարակական

Գնել Սանոսյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 10-ին Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նոր նախագահ Վահագն Գևորգյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը շնորհավորել է Վահագն Գևորգյանին և ընդգծել, որ վերջինս լավ հմտություններ, փորձ ու գիտելիքներ ունի և հույս է հայտնել, որ այդ ամենը կներդրվի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։

Վահագն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը, նախարարին Հայաստանի համար ռազմավարական այս կառույցի ղեկավարումն իրեն վստահելու համար։

Գևորգյանը նշել է, որ տեղեկացված է ոլորտի խնդիրներին և վստահեցրել է, որ ամենօրյա համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի իրագործել նոր ծրագրեր, գրանցել նոր արդյունքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում