Հայ դիրքապահների ձերբակալած Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին
1 րոպեի ընթերցում
![Հայ դիրքապահների ձերբակալած Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071242.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից դեկտեմբերի 18-ին ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։