Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի ու Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:

«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարություններն՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Գործընթաց, որին Ֆրանսիան լիակատար կաջակցի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe