Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը
1 րոպեի ընթերցում
![Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071187.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում դեկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Միջոցառումը գլխավորելու են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Համաժողովի առաջին օրը նախատեսվում են երկու երկրների փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերի հանդիպումներ ածխաջրածինների և նավթաքիմիայի, էլեկտրաէներգիայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներից:
Համաժողովի ավարտից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում երկու երկրների միջև։