Հասարակական

Այս պահին Հայաստանում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չկա. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն ինչ պետք է անել պատվաստումների ակտիվությունը պահելու համար: Այս մասին դեկտեմբերի 18-ին Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարի տեղակալը Շիրակի մարզում էր իրականացվող պատվաստումային գործընթացին ծանոթանալու նպատակով:

Այցի շրջանակներում, Արտակ Ջումայանը եղել է Գյումրու մի շարք բուժհաստատություններում, ծանոթացել COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն իրականացնող մասնագետների աշխատանքներին, անդրադարձել ու կարևորել առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման առավել ընդգրկուն աշխատանքների իրականացումը։

Լրագրողների հետ զրույցում նախարարի տեղակալը նշեց, որ պետությունն ամեն ինչ անում է բնակչությանը պաշտպանելու համար, երկրում առկա է պատվաստանյութերի բավարար քանակ, պետք է միայն պատվաստումներին բարձր ընդգրկվածություն, քանզի պատվաստումը ծանր ընթացքով հիվանդության և մահացության կանխարգելման գլխավոր միջոցն է։

«Օգտագործելով հիվանդության թվերի նվազումը՝ պետք է առիթն օգտագործենք ավելի շատ պատվաստումներ իրականացնենք, որպեսզի համավարակի հաջորդ ալիքներին լինենք պատրաստ: Այս պահին ՀՀ-ում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չունենք, բոլորը հասանելի են»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Շիրակի մարզում առաջին դեղաչափ դեկտեմբերի 16-ի դրությամբ ստացել է 65550 բնակիչ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտականներից և նրանց նախաձեռնություններից. ՀՀ նախագահ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում

Մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանը ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ է կայացրել 2024 թվականին

Եվրամիության երկրների ավելի քան կեսը 2024 թվականին ավելացրել է պետական ​​պարտքը

Կանանց ներուժը պետք է լիարժեք օգտագործել տարբեր ոլորտներում․ վարչապետ

Դատարանն ԱՄՆ վարչակազմին կարգադրել է վերականգնել «Ամերիկայի ձայն»-ի և այլ պետական լրատվամիջոցների աշխատանքը

Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ընտանեկան բռնության դեմ պետք է անողոք պայքար մղել․ Արարատ Միրզոյան

Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ