Մերձավոր Արևելք

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

2 րոպեի ընթերցում

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը կտրամադրվի մարդասիրական օգնություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի համաձայն՝ կառավարությունը կտրամադրի 49 մլն դրամ՝ օգնության միջոցառումները կազմակերպելու նպատակով։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք և դեղորայք՝ ուղղված սոցիալ-տնտեսական առաջնային կարիքների ապահովմանը։

Մասնավորապես, նախատեսվում է հետևյալ վերաբաշխումը՝ 25,9 մլն դրամ՝ առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերման համար, 23,1 մլն դրամ՝ կենցաղային և հանրային սննդի նյութերի մատակարարման համար։

Ըստ նախագծի՝ օգնությունն ուղղվելու է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ կյանքի և առողջության անվտանգության ապահովման միջոցով։

Որոշումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի վերաբաշխման միջոցով, առանց լրացուցիչ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության։

Հայաստանը Սիրիային ևս մեկ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին հայտարարել էր այս տարվա մարտի 20-ին։ Այդ ժամանակ 10 օրով բացվել էր հայ-թուրքական սահմանը՝ հումանիտար բեռը Թուրքիայի տարածքով Սիրիա հասցնելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում