Հասարակական

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ

1 րոպեի ընթերցում

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հրանետային համակարգերը դուրս են հանվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված շրջանում և բերվել մարտական վիճակի:

Ըստ աղբյուրի՝ ռեակտիվ արկերի կիրառմամբ խոցվել է շուրջ 1․5 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և տրանսպորտային միջոցներիշարասյունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում