Ծանրորդ Վարազդատ Լալայանը ԱԱ-ի փոխչեմպիոն է, Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի առաջնությանգերծանր քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի 4-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեի և Հայաստանից ՕԽ փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և Վարազդատ Լալայանի միջև:

Գերծանր քաշում Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ, սակայն երկու փորձից գլխավերևում չֆիքսեց 213 կգ-ն: Հրում վարժությունում Մինասյանը հաջորդաբար հրեց 240 կգ, 243 կգ, սակայն չբարձրացրեց 253 կգ: Երկամարտի 448 կգ արդյունքով Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նախ պոկեց 202 կգ, հետո 207 կգ և վերջում 211 կգ: Այս ձևում Լալայանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ նախ չբարձրացրեց 240 կգ, սակայն հաջորդիվ գլխավերևում պահեց 242 կգ, իսկ վերջին մոտեցմամբ բարձրացրեց 246 կգ: Երկամարտի 457 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Այս քաշում աշխարհի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն` երկամարտի 492 կգ արդյունքով:

Հայաստանի հավաքականում մինչ այս աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը:

Հայերեն العربية Français Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար