ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության տարբեր ուղղությունների զարգացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև՝ կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացմանն առնչվող հարցեր: