Հասարակական

Հրշեջները մարել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 16-ին, ժամը 14։34-ինահազանգ է ստացել, որ Գյուլագարակ համայնքում այրվում է չբնակեցված տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համայնքի 6-րդ փողոցում գտնվող տնակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 21 քմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում