Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության109 կգ քաշայինկարգում հիմնական պայքարը ծավալվեց Ուզբեկստանի երկու ներկայացուցիչների, որոնք նախորդ երկու Օլիմպիական խաղերի չեմպիոններն են և Հայաստանից Սիմոն Մարտիրոսյանի միջև:

Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 188 կգ, հաջորդիվ չկարողացավ ճիշտ ֆիքսել193 կգ, հետո էլ 196 կգ: Այս ձևում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 228 կգ, հետո չբարձրացրեց 237 կգ: Երկամարտի 416 կգ արդյունքով հայ ծանրորդը բրոնզե մեդալակիր է:

Այս քաշում աշխարհի չեմպիոն դարձավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը` երկամարտի 433 կգ արդյունքով:

Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:

Հայերեն Русский Türkçe

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները