Պաշտոնական

Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի. ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես. ասվում է.

«Անկախության տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում՝ ապահովելով քաղաքացիների բարեկեցության աճը։

Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը հետագա ընդլայնման մեծ ներուժ ունի։ Հայաստանը բարձր է գնահատում Ձեր նշանակալի ներդրումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման գործում։

Համոզված եմ, որ հայ-ղազախական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ աջակցության և բարեկամության երկարամյա ավանդույթներին համահունչ»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում