ՄԱԿ-ը և նրա մարմինները պետք է անարգել հասանելիություն ունենան կարիքավոր մարդկանց. Արմեն Ղազարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հայտնում է Հայաստանի Միգրացիոն ծառայությունը:Արմեն Ղազարյանն իր խոսքում անդրադարձել է զանգվածային տեղահանության մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվել է ինչպես 1988-1992 թթ-ին՝ Ադրբեջանում իրականացված էթնիկ զտումների հետևանքով, այնպես էլ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, երբ ավելի քան 91 հազար անձ տեղահանվեց:

«Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում՝ Փախստականների գլոբալ ֆորումի նպատակներին հասնելու ուղղությամբ»,- նշել է Ղազարյանը՝ ներկայացնելով 2020 թվականին մեկնարկած բնակապահովման ծրագիրը փախստականների համար։ Նա նաև շեշտել է, որ արդեն ավելի քան 250 բնակարանի գնման վկայականներ են հանձնվել շահառուներին, որոնցից ավելի քան 150-ն արդեն գնել են իրենց բնակարանները: Արմեն Ղազարյանը անդրադարձել է նաև Սիրիայից դեպի Հայաստան արձանագրված մոտ 22 հազարանոց ներհոսքին՝ նշելով, որ Հայաստանը մեկ շնչի հաշվով Սիրիայի տեղահանված քաղաքացիների ընդունման թվով երրորդ տեղում է Եվրոպայում:

«Հայաստանը հավատացած է, որ ՄԱԿ-ը և նրա մարմինները պետք է ունենան անվերապահ, անկաշկանդ և անարգել հասանելիություն կարիքավոր մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն և բոլոր հանգամանքներում: Մարդասիրական օգնության համատեքստում ոչ մի կերպ չպետք է խախտվեն տուժած մարդկանց իրավունքները, նրանց անվտանգությունն ու արժանապատվությունը կամ խտրականություն դրսևորվի ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման կամ այլ կարգավիճակի պատճառով»,-եզրափակել է Արմեն Ղազարյանը:

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան