Մշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռք է բերել գերմանական հայտնի ընկերության կոնտրաբասներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռք է բերել գերմանական հայտնի ընկերության կոնտրաբասներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Արման Պադարյանի նշմամբ՝ տարիներ առաջ, երբ Ֆիլհարմոնիկում սկսվել է նոր գործիքների՝ գալարափողների, հոբոյների, ֆագոտների ձեռքբերման գործընթաց, այդ ցանկում ավելացել են նաև կոնտրաբասները: Հայաստանում, կարելի է ասել, այդ գործիքը «Կարմիր գրքում» է գրանցված:

Ըստ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության՝ գիտակցելով, որ առանց որակյալ գործիքի անհնար է կատարողական բարձր մակարդակի հասնել, Ֆիլհարմոնիկը Հայկական բարեգործական ընդհանուր միությանը կից «Շալջյան ընտանիքի» դրամաշնորհի շրջանակում ձեռնարկել է կոնտրաբասների ձեռքբերման աշխատանքները, ինչն այնքան էլ դյուրին գործընթաց չէր, քանի որ պատվերին հաջորդել է համավարակը՝ իր բոլոր հետևանքներով: Կոնտրաբասները համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ Երևան են հասել մոտ երկուսուկես տարի անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում