Քաղաքականություն

ԱԼԳ գագաթնաժողովին կքննարկվի մասնակից երկրների համար ֆինանսական մեծ փաթեթ. Շառլ Միշել

1 րոպեի ընթերցում

ԱԼԳ գագաթնաժողովին կքննարկվի մասնակից երկրների համար ֆինանսական մեծ  փաթեթ. Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կքննարկվի մասնակից երկրների համար ներդրումների մեծ ֆինանսական փաթեթի հարց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ ՄիշելըՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ճեպազրույցում:

«Վաղը Արևելյան գործընկերության գագաթնաժողով ունենք: Մենք մտադիր ենք քննարկել ներդրումների մեծ ֆինանսական փաթեթ: Եվ մենք հուսով ենք, որ դա կարող է նաև խթանել տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը»,-նշել է Միշելը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում