Հայաստանն ու Սերբիան դիտարկում են համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը կարևորել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Նախարարն ընդգծել է, որ հայ-սերբական տնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ և առաջարկել է նախանշել այն հիմնական ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար է համագործակցությունը։ Այդ նպատակով Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին համառոտ ներկայացվել են ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները, տնտեսության գերակա ճյուղերն ու գործող պետական աջակցության ծրագրերը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանն ու Սերբիան կարող են համագործակցել, մասնավորապես, թեթև և ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, արևային էներգիայի, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության, ադամանդագործության, դեղագործության ոլորտներում։

Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ՝ նախարարն առաջարկել է սերբական ընկերություններին նույնպես ներգրավվել այս գործընթացին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում գերակա ոլորտներում սերբական ընկերությունների ներդրումների իրականացմանը, դիտարկվել հայ-սերբական համատեղ ձեռնարկությունների հիմնման, գործարար համաժողովի կազմակերպման և B2B ձևաչափով հանդիպումների անցկացումը։

Քննարկվել են նաև հայ-սերբական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները։

Հայերեն العربية English Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում