Փրկարարները Գավառի առանձնատներից մեկի այրված ննջասենյակում հայտնաբերել են քաղաքացու դի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 12-ին, ժամը 15:09-ին ահազանգ է ստացել, որհրդեհ է բռնկվել Գավառ քաղաքիՀացառատ թաղամասի առանձնատներից մեկում․ ներսում քաղաքացի կա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 16:50-ին:
Նշվում է, որ փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են Վ․ Ա․-ի (ծնված1978 թ․)դին: Այրվել են ննջասենյակի հատակը (մոտ 8 քմ) և գույք։