Հասարակական

Հրշեջները մարել են Ստեփանավանում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Ստեփանավանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 12-ին, ժամը 13։54-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին գտնվող քարի արտադրամասի բակում այրվում է տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 15։06-ին։ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց մայրուղու մոտակայքում այրվել է փայտե տնակ (մոտ 18 քմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում