Տարածաշրջանային

Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի կողմից «Ինտերպոլ»-ով որոնվող հինգ անձի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի կողմից «Ինտերպոլ»-ով որոնվող հինգ անձի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են «Ինտերպոլ»-ով Թուրքիայի կողմից որոնվող հինգ անձի, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ձերբակալվածները Թուրքիայի կողմից մեղադրվում են սեռական բռնության, ազատությունից անօրինական զրկելու, կողոպուտի և մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ:

Նախարարությունից տեղեկացրել են, որ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում մեղադրյալների արտահանձնման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում