Կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 40 ծրագրերի իրականացման համար 885 միլիոն 178 հազար դրամ կհատկացնի 36 համայնքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարությունը նման որոշում կայացրեց դեկտեմբերի 2-ի նիստի ժամանակ:

«40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են և պետական ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել: Ծրագրերը իրականացվելու են Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում: Ակնկալվում է այս ծրագրով շինարարներին գումար հատկացնել` ոմանք աշխատանքները ավարտել են, ոմանք ավարտելու փուլում են գտնվում»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վարչապետը հետաքրքրվեց` որքանով կարելի է համոզվել, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում: Գնել Սանոսյանն ասաց, որ նման խնդիր կա, և լրջագույն ուշադրություն է դարձվում շինարարության որակին:

« Նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, ովքեր մարզային և տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ: Ցավոք, պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ նախագծային և շինարարական թերություններ կան, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, և շինարարներին տրվում է ժամկետ, որպեսզի շտկեն… Ցավոք, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ, մենք այդպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ և բավականին խիստ կվարվենք»,- եզրափակեց Սանոսյանը:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից