Հունվարի 1-ից հանրային վայրեր մուտքը կթույլատրվի թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Համապատասխան նախագիծը շրջանառվում է:

«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- ասաց Ավանեսյանը:

Սահմանափակող միջոցառումները, գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց, նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ:

Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է 1 միլիոն 217 հազար 391 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 781 հազար 11, երկրորդ դեղաչափ` 436 հազար 380:

Հայերեն العربية English Français Русский

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված գործողությունների ծրագիրը Հայաստանին կներկայացվի հունիսին

Քաղաքացիները ստանալու են նոր որակի անձնագրային ծառայություն․ ներդրվում է եվրոպական լավագույն փորձը

Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Զինծառայողների մահվան դեպքերի թիվը նվազել է 50 տոկոսով

Դատապարտվածների ազատազրկման ցուցանիշը նվազել է, աճել է տուգանքի կիրառման դեպքերի թիվը

Մոսկվայում տեղի կունենան խորհրդակցություններ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների միջև

Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր. ՀՀ նախագահի շնորհավորանքն ապրիլի 7-ի կապակցությամբ

ՀՀ ԱԺ փոխնախագահը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ

Ամերիկյան հարվածներից Եմենում 4 քաղաքացի է զոհվել, ևս 25-ը՝ վիրավորվել