Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ.

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նա նաև նշել է. «Սպիտակ տունը սովորեցնում և զինում է տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբերին, այդ թվում ՝ ԴԱԻՇ-ին (Իսլամական պետություն, ԻԼԻՊ) և PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ՝ նրանց մատակարարելով ահաբեկչական սարքավորումներ և գործիքներ ՝ անվտանգ իրադրության ստեղծման համար»:

Էբրահիմ Ռաիսին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում «Իսլամական պետության» ահաբեկիչների ներկայությունից հետո այդ երկրում անվտանգության վատթարացման կապակցությամբ: «Ահաբեկչական խմբավորումները ոչ միայն սպառնալիք են ստեղծում Աֆղանստանում անվտանգության համար, այլև սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։ Այդ պատճառով մենք չպետք է թույլ տանք, ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին են ԴԱԻՇ-ը և PKK-ն, սպառնալ տարածաշրջանի երկրների անվտանգությանը», - ասել է Իրանի նախագահը:

Նա նաև նշել է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության լայն և բազմազան ոլորտները տարբեր հատվածներում, ներառյալ՝ էներգետիկան, բանկային գործը և դրամավարկային հարցերը, ինչպես նաև առևտրային փոխանակումները՝ հավելելով. «Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը, և այդ պատճառով արտոնյալ սակագները կարող են վերանայվել»:

Հայերեն Русский

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը

Կոպենհագենն ու Նուուկն ինքնիշխանության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին հասանելիություն են տրամադրել դեպի Գրենլանդիա