ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 10:19-ին ահազանգ է ստացել, որԿարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Ագարակիհրշեջ-փրկարարական հենակետի մեկական մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:46-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել են մանկապարտեզի նկուղային հարկը (մոտ 60 քմ) և 1-ին հարկի հատակը (մոտ 20 քմ):