Փաշինյանը Ալիևին հիշեցրեց հայ գերիների խնդրի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, բացառությամբ տարածաշրջանի ապաշրջափակումից, կատարված են: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Հայաստանի վարչապետը ասել է Սոչիում մեկնարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ:

Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իրենք անձնական հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում բազմիցս քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը: Վարչապետը շեշտել է, որ դա շատ կարևոր հումանիտար հարց է:

«Բայց ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել են ոչ թե որպեսզի միայն բարձրաձայնենք խնդիրները, այլև քննարկենք դրանց լուծման հարցը: Ես նույնպես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Ապաշրջափակման և տրանսպորտային ու տնտեսական կապերի բացման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն շահագրգռված ենք լուծելու այդ հարցերը»,- հավելել է Հայաստանի վարչապետը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» միջոցառումների ծրագիրը վերջնագիծը հատել է մրցանակաբաշխությամբ

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ