Մատվիենկոն առաջարկում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն իրականացնել ՌԴ ՊՆ-ում պահվող քարտեզների հիման վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանագծումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով senatinform.ru-ն այդ մասին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը ասել է Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունների նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանն իր օգնությունն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները միայն մեր պաշտպանության նախարարությունում են պահպանվում: Դրանք ճշտված են, ճշգրիտ և սահմանում են ճշգրիտ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանը, Ադրբեջանը սատարում են այդ մոտեցմանը: Ըմբռնում և համաձայնություն կա, բայց գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Այդ պատճառով լարվածությունը շարունակում է պահպանվել», - ասել է Վալենտինա Մատվիենկոն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Անդրկովկասը լինի խաղաղ, կայուն և մարդիկ խաղաղ ապրեն, և կանի անհրաժեշտ ամենը դրա համար:

Հայերեն العربية English Русский

Հունիսի 16-ի միջոցառումների անոնս

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի. նախաքննությունն ավարտվել է

Բուլղարիայում արդյունաբերական արտադրությունը 2026 թ. ապրիլին մարտի համեմատ նվազել է 4,6%-ով․ BTA

Ինչպես սկսել և իրականացնել միկրոձեռնարկատիրական գործունեություն․ ՊԵԿ-ը քայլ առ քայլ ուղեցույց է ներկայացրել

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար

Մշակույթի մեջ ներդրումը երկարաժամկետ արժեք է․ Հովակ Հովակիմյան

Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին