Հասարակական

COVID-19. Երկու դեղաչափ պատվաստանյութ ստանալուց  6 ամիս անց քաղաքացիները կարող են վերապատվաստվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստանյութ ստանալուց վեց ամիս անց կարող են վերապատվաստվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այո, վեց ամիս անց կարող են ստանալ այդ խթանիչ դեղաչափը կամ, այլ կերպ ասած, բուստերը: Ասեմ, որ դա այս պահին էլ իրականացվում է և քաղաքացիները դիմում են»,- ասաց նախարարը:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Հայերեն English Русский

Եզրափակիչներում որոշիչ է լինում ֆուտբոլիստների հոգեբանությունը. Ռուի Մոտա

Օգնյեն Չանչարևիչի կարծիքով` «Նոա»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի լավագույն ակումբներն են

Զելենսկին զրուցել է Հռոմի պապի հետ և նրան հրավիրել Ուկրաինա

Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Զառիթափի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով

Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով կասեցվել է կարագի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/05/25

Ասիական ինդեքսներ - 12/05/25

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները