Սահակաշվիլիի փաստաբանը հայտնել է պաշտպանյալի հոգեբանական աջակցության անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, ով հացադուլից հետո ռեաբիլիտացիոն կուրս է անցնում Գորիի ռազմական հոսպիտալում, հոգեբանական օգնության կարիք ունի: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է Սահակաշվիլիի փաստաբան Եվգենի Գրուշովեցը:

«Մենք 15 ժամ շարունակ փորձում էինք հանդիպել Միխեյիլ Սահակաշվիլիի հետ: Տարբերությունն ակնհայտ է: Սա այն Միխեյիլ Սահակաշվիլին չէ, ում հետ ես հանդիպել եմ Ուկրաինայում: Կա մեծ ֆիզիկական տարբերություն: Սահակաշվիլիին իսկապես հոգեբանական աջակցություն և ռեաբիլիտացիայի լիարժեք կուրս է անհրաժեշտ»,- ասել է փաստաբանը:

Սահակաշվիլիի առողջական վիճակի վատացման մասին հայտնել էր նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան՝ նշելով, որ նա ընկճված վիճակում է գտնվում

2013 թվականին Վրաստանը լքելուց հետո Միխեյիլ Սահակաշվիլիի դեմ հարուցվել է 4 քրեական գործ: 2021 թվականի նոյեմբերի 20-ին ավելացել էր ևս մեկը՝պետական սահմանի ապօրինի հատելը, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում:

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն