Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը վտանգավոր է նաև այլ երկրների համար. Արման Թաթոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, որը վտանգում է նաև տվյալ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանական այս թշնամանքի, ատելության քաղաքականությունը, որն ունի ինստիտուցիոնալ, խորքային արմատներ, վտանգավոր է նաև այլ երկրների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի: Ասեմ, թե ինչով. այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին՝ ամբողջ աշխարհում: Վտանգներ կան հատկապես այն երկրներում, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն ապրում են համատեղ, կողք-կողքի: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած այս քաղաքականությամբ հանգիստ կարող են տվյալ երկրների կայունությունը խաթարել՝ հիմք դնելով թշնամանքի ու ատելության շարժառիթով կատարվող հանցագործություններին: Այսկերպ Սան Ֆրանցիսկոյում վանդալիզմի են ենթարկվել հայկական եկեղեցին, դպրոցը, իմ աչքով տեսա, թե ինչպես էին դպրոցի վրա նույնիսկ կրակել: Նույն պատկերն ունենք նաև այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում»,- նշել է Թաթոյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով այս օրերին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է՝ հայասպանությունը, խախտումները Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվում են բարձր մակարդակով:

«Այս ամենը չի սկսվել վերջին պատերազմով, այն շատ ավելի խորը արմատներ ունի: Դրա օրինակները բազմաթիվ են»,- շեշտել է նա:

Անդրադառնալով 2020 թվականի պատերազմին և դրա հետևանքներին՝ պաշտպանը նկատել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մարտահրավերները չեն դադարել.

«Սա ոչ այլ ինչ է, քան՝ շարունակվող պատերազմ: Պատերազմը ոչ միայն ընթացքում արհավիրքներ բերեց, այլ նաև երկարաժամկետ հետևանքներ թողեց: Հայաստանում, Արցախում և ընդհանրապես՝ աշխարհում ապրող մեր ժողովուրդն այդ հետևանքները հենց հիմա էլ զգում է: Սյունիքում, Գեղարքունիքում՝ Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ներկայում հայտնվել են ադրբեջանական դրոշներ, ցուցանակներ ու անցակետեր»:

Արման Թաթոյանն ընդգծել է՝ այդ երկրի (Ադրբեջանի) իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ լինի քաղաքական, թե քրեական: Խախտումների աղբյուրը, հիմքը միայն այդ կերպ կարող է վերացվել:

Հայերեն English Русский Türkçe

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը