Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 1 միլիոնից ավելի մարդ
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 1 միլիոնից ավելի մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068800.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե մինչ օրս քանի քաղաքացի է պատվաստվել։
«Նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1 միլիոն 110 հազար 891 պատվաստում, որից`առաջին դեղաչափ` 738 հազար 887,երկրորդ դեղաչափ` 372 հազար 4»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: