Հասարակական

Քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին Երևանի մի քանի փողոց

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին Երևանի մի քանի փողոց

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների տարբեր խմբեր փակել էինմայրաքաղաք Երևանի փողոցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որը վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը:

Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա սահմանին տիրող իրավիճակի ուղղությամբ քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու միակ ձևն է:

Ակցիայի՝ փողոց փակած մասնակիցներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, թե սկսել են ազատագրական շարժում, որը նպատակ ունի կանխել սահմանազատման և սահմանագծման հարցով ծրագիրը և իրենք էլ պատրաստվում են ժամը 17:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում, իր խոսքով՝ տեր կանգնելու երկրին:

Ակցիայի մասնակիցը շեշտեց նաև, որ հավաքի նպատակներից է իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին և կոչ արեց քաղաքացիներին՝ միանալ իրենց:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում