Երևան

«Երևան» բժշկագիտական կենտրոնն արդիականացվում է

1 րոպեի ընթերցում

«Երևան» բժշկագիտական կենտրոնն արդիականացվում է

Հիմնանորոգվում և արդիականացվում է  «Երևան» բժշկագիտական կենտրոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղոչրդագրություն և տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը:

Ընդգծվում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում կենտրոնը համալրվել է նոր գույքով, վերազինվել ժամանակակից բուժսարքավորումներով, նորոգվել են հիվանդասենյակները:

«Քայլ առ քայլ արվում է ամեն ինչ, որ կենտրոնը  լիարժեք ու որակյալ ծառայություններ մատուցի, թե՛  երևանցիներին և թե՛ մարզերի բնակիչներին»,- նշված է քաղաքապետարանից տարածած տեղեկության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում