Երևան

«Երևանտրանս» ՓԲԸ-ի ֆունկցիան պետք է վերաձևավորել, այն պետք է դառնա ՀՈԱԿ. Ավինյան

1 րոպեի ընթերցում

«Երևանտրանս» ՓԲԸ-ի ֆունկցիան պետք է վերաձևավորել, այն  պետք է դառնա ՀՈԱԿ. Ավինյան

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում տրանսպորտի կառավարման կենտրոնի վերակառուցման աշխատանքները 90 տոկոսով ավարտված են,  մարտի վերջին ամբողջությամբ կավարտվեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց  Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը:  

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ առաջիկայում շրջայց կիրականացնի այն տարածքում, որտեղ կենտրոնացված է լինելու տրանսպորտային կենտրոնը: 

«Մենք պլանավորում ենք այդ տարածքում կենտրոնացնել տրանսպորտային կառավարման կենտրոնը և համապատասխանաբար պետք է արձանագրենք նաև «Երևանտրանս» ընկերության գործառույթները, որը պետք է դառնա ՀՈԱԿ, որպեսզի այս տրամաբանական փոփոխությունները կարողանանք իրականացնել, որովհետև մասնավոր գծերն այլևս չկան: Բոլոր ուղևորափոխադրումները կազմակերպվում են Երևան քաղաքի ենթակա ընկերություններով: Հետևապես, «Երևանտրանս» ընկերության ֆունկցիան պետք է վերաձևավորել, և կազմակերպաիրավական ձևն էլ պետք է փոխվի, կարծում եմ, որ արդեն հին տրամաբանությամբ այս  ընկերությունը չի կարող գործել»,-ասաց Ավինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում