Ամասիայում այրվել է մոտ 350 հակ անասնակեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 21-ին, ժամը 02:20-ինահազանգ է ստացել, որ Ամասիա գյուղի 26-րդ փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում այրվում է կուտակված անասնակեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:55-ին, մարվել՝ 06:04-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր:
Կարդացեք հոդվածը` Русский