Մարզային

Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների հիմնանորոգման աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքների իրականացման նպատակով պետությունը հատկացնելու է գումարի 40 տոկոսը, 60 տոկոսը կտրամադրվի համայնքային բյուջեից։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ծրագրի ընդհանուր արժեքը 749 մլն 451 հազար դրամ է, որից 121 մլն 500 հազարն ուղղվելու է հրապարակի նորոգմանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Լենճանշին» և «Մերձմոսկովյան» ընկերությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում