Արա լեռան հարավ-արևելյան հատվածում այրվել է մոտ 11 հա բուսածածկույթ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Արա լեռան հարավ-արևելյան հատվածում այրվում է մոտ 11 հա բուսածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։57-ին, մարվել՝ 18։59-ին։