Մեկնարկեց «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագիրը 

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նոյեմբերի 18-ին ազդարարվեց «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» ծրագրի մեկնարկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը:

Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Գերմանիայի «Կարիտաս» և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:

Ինչպես մեկնարկին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ որպես թիրախ են ընտրվել Շիրակի մարզը, չգազաֆիկացված համայնքները: Շիրակի մարզն այս պահին ունի ավելի քան 50 չգազաֆիկացված բնակավայր:

«Որպես ծրագրային գործողություն ներառված է Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքների 340 ընտանիքների, ինչպես նաև 4 համայնքապատկան կառույցների արևային համակարգերի տեղադրման, 190 ընտանիքների համար ջերմամեկուսացման աշխատանքների իրականացում: Բացի այդ, ծրագիրը նաև կրթական բաղադրիչ է ներառում՝ ավելի քան 4 000 երեխաների և երիտասարդների հետ կրթական և մասնագիտական դասընթացների անցկացում՝ բնապահպանության, վերականգնվող էներգիայի և էներգախնայողության վերաբերյալ»,- տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը՝ կարևորելով նաև հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը