Հասարակական

Սպիտակ քաղաքին մոտ գտնվող հանդամասերից մեկում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

1 րոպեի ընթերցում

Սպիտակ քաղաքին մոտ գտնվող հանդամասերից մեկում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 17-ին, ժամը 16։24-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի«Տաշանջխ» կոչվող հանդամասում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։45-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 8 հրշեջ-փրկակար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սպիտակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում