Մարզային

Մեծ Բրիտանիայի F35 կործանիչն ընկել է Միջերկրական ծովը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի F35 կործանիչն ընկել է Միջերկրական ծովը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Queen Elizabeth ավիրակիրի F35 տախտակամածային կործանիչն ընկել է Միջերկրական ծովը:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով դուրս գալ ինքնաթիռից, նա բարեհաջող վերադարձել է նավ: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Գերատեսչությունը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում